Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Օհանյանը, Օսկանյանը և Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին

Օհանյանը, Օսկանյանը և Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին
13.02.2017 | 23:35

Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր ստորագրեցին.

«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,
-ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
-կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների և ՀՀ և ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ